«Իմ երեխան հետո ի՞նչ երկրում է ապրելու». Ծանր մետաղներով աղտոտվածությունը Սյունիքում /Տեսանյութ/

«Իմ երեխան հետո ի՞նչ երկրում է ապրելու». Ծանր մետաղներով աղտոտվածությունը Սյունիքում /Տեսանյութ/
«Իմ երեխան հետո ի՞նչ երկրում է ապրելու». Ծանր մետաղներով աղտոտվածությունը Սյունիքում /Տեսանյութ/

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը պատմում է 2005-2008թթ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքների շրջակայքում իրենց կենտրոնի կողմից կատարած հետազոտությունների արդյունքների մասին: 

Տեղեկությունը եւ տեսանյութը տարածել է Համահայկական բնապահպանական ճակատ-ը (ՀԲՃ):

Ըստ հաղորդագրության,  հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացած ծանր մետաղները տարբեր ճանապարհներով ներթափանցել են հողի, ջրի, մթնոլորտային օդի, տարածքում աճեցված գյուղմթերքի և նույնիսկ երեխաների մազերի մեջ։ Գործող և փակված պոչամբարները գտնվում են անմխիթար վիճակում և ոչ մի քայլ չի արվում դրանք հնարավորի չափ անբտանգ դարձնելու ուղղությամբ։

«Ինչ՞ու հանքարդյունաբերող ընկերությունները չեն պատվիրում հետազոտություններ և չեն իրականացնում պարբերական էկոլոգիական մշտադիտարկում, իսկ պետական մարմինները գրեթե քայլեր չեն ձեռնարկում բնապահպանական վերահսկողությունը ուժեղացնելու, օրենսդրական փոփոխությունների միջոցով ստիպելու նրանց գնալու այդպիսի հետազոտությունների»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լիլիթ Սահակյանը զրույցի վերջում նշում է․ «Գիտեք, ասել նրա մասին, որ հանքավայրերը պետք է չշահագործվեն, դա կլինի միամտություն այսօրվա մեր պայմանները հաշվի առնելով: Այլ բան է, թե այդ եկամուտները, որ պետությունը ստանում է, ուր են գնում: Ես կարծում եմ, որ խնդիրները հենց դրանից են գալիս: Այսինքն պետք է հասկանանք, թե թեկուզ այս պահին մեր հաշվին, մեր բոլորի հաշվին շահագործվում են հանքավայրերը, բայց օրինակ, իմ երեխան հետո ի՞նչ երկրում է ապրելու: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք մեր առաջնահերթությունները: Ինպես մենք ամեն մեկս մեր կյանքի առաջնահերթություններն ենք դնում, այնպես էլ պետությունը պետք է դնի այդ առաջնահերթությունները ու դա հնարավորինս համընկնի մեծամասնության կյանքի առաջնահերթությունների հետ: Մեզ մոտ այդպես չէ: Մի փոքր խմբի առաջնահերթությունները այլ են, ամբողջ հանրապետության մնացած բնակչության կյանքի առաջնահերթությունները՝ այլ»:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մանրամասները տեսանյութում՝  

http://www.youtube.com/watch?v=eXyFH0eSWLo

© Medialab.am