Մերձմոսկվայում ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է վթարվել․ տեսանյութ

Մերձմոսկովյան Կուբինկա քաղաքում վթարի է ենթարկվել Ил-112В ռազմատրանսպորտային ինքնաթիռի փորձանմուշը։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սեփական աղբյուրը: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմի բոլոր 3 անդամները զոհվել են։

Օդաչուն եղել է ՌԴ հերոս, վաստակավոր օդաչու-փորձարկող Նիկոլայ Կուիմովը։

«Ենթադրաբար, պատճառը տեխնիկական է եղել․ շարժիչներից մեկը խափանվել է ու հրդեհվել։ Քանի որ ինքնաթիռը պատրաստվում էր վայրէջքի և ուներ ցածր բարձրություն ու արագություն, շարժիչի խափանումը հանգեցրել է օդանավի կործանմանն ու վայր ընկնելուն, ինչին հաջորդել է բախման հետևանքով առաջացած հրդեհը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուր՝ Factor.am