Հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝        

Հունիսի 13-ի ցերեկը, 14-18-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: