Պուտինը փետրվարին կմեկնի Թուրքիա. Ermenihaber

Վլադիմիր Պուտինը փետրվարին կայցելի Թուրքիա, այցը նախապատրաստվում է։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Ավելի վաղ Անկարայում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Պուտինի այցը կարող է կայանալ մոտավորապես փետրվարին, սակայն դա կախված է Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների ժամանակացույցից:

Ուշակովի խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը լինելու է ուկրաինական հարցը։

«Կարող եմ ասել, որ ուկրաինական թեմատիկան հավանաբար կլինի բանակցությունների հիմնական առարկաներից մեկը»,- ասել է նա լրագրողներին:

Աղբյուր` Ermenihaber.am

facebook sharing button