Դատապարտյալ դոնորները օրգան կվաճառե՞ն

Դատապարտյալ դոնորները օրգան կվաճառե՞ն
Դատապարտյալ դոնորները օրգան կվաճառե՞ն

Դատապարտյալներն էլ այսուհետ կարող են իրենց մերձավոր ազգականների՝ ծնողի, զավակի, ամուսնու, քրոջ եւ եղբոր համար հյուսվածքի կամ օրգանի դոնոր դառնալ: Ազգային ժողովն արդեն ընդունել է «Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին օրենքում» լրացումներն ու փոփոխությունները:

Նախաձեռնությունն ու նպատակն, իհարկե, լավն են, եւ փաստորեն ազատազրկված անձինք էլ հնարավորություն ունեցան իրենց հարազատի կյանքը փրկել: Բայց եթե հաշվի առնենք, որ դոնոր դառնալուց հետո, ասենք, երիկամ տված անձին հատուկ առողջապահական ծառայություն եւ հիգիենիկ պայմաններ եւ հատուկ սնունդ են անհրաժեշտ, եւ եթե նաեւ հաշվի առնենք Հայաստանի քրեակատարողական հիմնարկների, մեղմ ասած՝ անմխիթար եւ անմարդկային պայմանները, ապա կարելի է ենթադրել, որ դոնոր-դատապարտյալների կյանքն էլ ավելի կվատթարանա:

 

Դոնոր դառնալուց հետո դատապարտյալը որոշ ժամանակ կմնա քաղաքացիական կլինիկայում: Իսկ կլինիկայից դուրս գրվելուց եւ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո, ըստ օրենքի, կալանավայրի ղեկավարությունը պարտավորվում է դոնորին առաջին 2 շաբաթվա ընթացքում կենդանական սպիտակուցներով հարուստ սնունդ տրամադրել՝ համաձայն բուժող բժշկի կողմից նշանակված սննդակարգի: Կարդալ ավելին