«Իրավիճակը եթե չասեմ ողբերգական, բայց տարօրինակ է…».Ստյոպա Սաֆարյան

«Իրավիճակը եթե չասեմ ողբերգական, բայց տարօրինակ է...».Ստյոպա Սաֆարյան
«Իրավիճակը եթե չասեմ ողբերգական, բայց տարօրինակ է…».Ստյոպա Սաֆարյան

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» տնօրեն Ստյոպա Սաֆարյանն ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է այսօր ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Փոփոխություններով առաջարկվում է հարկել արտերկրում շինարարական ոլորտում աշխատող Հայաստանի քաղաքացիներին:   
«Իրավիճակը եթե չասեմ ողբերգական, բայց տարօրինակ է…
Կառավարությունը արտահերթով ԱԺ է բերում խոպանչիներին հարկող օրինագիծը: Նման բան միշտ անում են, երբ հարամ բան կա, եւ պետք չէ, որ օրինագիծը երկար ժամանակ գտնվի շրջանառության մեջ, մտնի գլխադասային հանձնաժողով, մարդիկ իմանան դրա մասին, դեմ տրամադրություններ ստեղծվեն:

Ծանոթ պատմություն է. նախկինում էլ այդպես էին անում՝ ինչ պետք էր արագ ընդունել, ընդունում էին արտահերթով: Իշխանության գաղտագողի, մուկնուկատու կամ պախկվոցի խաղը հիշեցնող պահվածքը նորություն չէ եւ Հովիկ Աբրահամյանն էլ դրա վարպետն է:

Բայց այստեղ առաջ է գալիս ընդդիմության ողբերգությունն ու մերկությունը, եթե, իհարկե, չկա նաեւ դավադրությունը ժողովրդի հանդեպ: Անգամ արտահերթ նիստի դեպքում օրինագծերը հաստատվում են Կառավարության նիստով: Հետեւաբար, հարց 

1. ո՞ւր էին ընդդիմադիրները, որ չգիտեին դրա մասին, 

2. ինչո՞ւ տեղյակ չեն կառավարության նիստերից /նախկինում մեր ներկայացուցիչը, հիմնականում՝ Անահիտ Բախշյանը միշտ ներկա էր գտնվում ու մեզ տեղեկացնում էր, թե ինչ է սպասվում՝ հերթական, թե արտահերթ կարգով/, 

3. եթե տեղյակ են եղել, ապա ինչո՞ւ ենք մենք այս օրինագծի մասին իմանում միայն ԱԺ արտահերթ նիստի ու հարցի քննարկման պահին, 

4. կարո՞ղ է դրա տակ թաքնված է Հովիկ Աբրահամյանի հանդեպ «անհուն սերը», եւ ընդամենը պետք է ԱԺ-ում վերապահված «դեմ» դերը խաղալ ու ավարտել ամեն ինչ՝ փրկելով թե Հովիկ Աբրահամյանին, թե նաեւ սեփական դեմքը: 
Վերջին կետով առարկություններ չեն ընդունվում, քանի որ «գազային պայմանագրերի դեպքում» բացարձակ նույն վարքագիծն էր «ոչ-իշխանության» մոտ:

© Medialab.am