3 մեղադրյալ կալանավորված է, 3-ը՝ տնային կալանքի տակ․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել էկոնոմիկայի նախարարությանն առնչվող վարույթներից. Factor

ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներից։ 

«ՀՀ ՔԿ կողմից հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք, 3-ը՝ այլ։

Դատարանը ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։ Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1ամսով։  

Ընդհանուր առմամբ 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։  Մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալված պաշտոնատար անձի նկատմամբ ևս, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը,  դատարանը որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը»,- Factor. am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի Գոռ Աբրահամյանը։