Խախտումներն արձանագրվել են Բնադիվան կաթ ՍՊԸ-ի ՄԻԱՅՆ Բանդիվան գյուղում գտնվող կաթնամթերքի, մասնավորապես՝ ՊԱՆՐԻ, արտադրամասում․ խոսնակ

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ժողովուրդ ջան, քանի որ թե մեր թեժ գծով , թե անձամբ ինձ շարունակում են սպառողներ զանգահարել՝ կապված Բանդիվան Կաթ ընկերության երկու՝ կաթնամթերքի և մսամթերքի արտադրամասերի կասեցման հետ, ևս մեկ անգամ հստակեցնեմ.

Նախ՝ խախտումներն արձանագրվել են Բնադիվան կաթ ՍՊԸ-ի ՄԻԱՅՆ Բանդիվան գյուղում գտնվող կաթնամթերքի, մասնավորապես՝ ՊԱՆՐԻ, արտադրամասում:

ՍԱՏՄ-ն ստուգումներն իրականացնում է միայն Տեսչական մարմնի խորհրդի կողմից հաստատված ստուգումների ծրագրի հիման վրա: Մոտ 1000 տնտեսավարող: 185 տեսուչով: Ընկերություններիը հաջորդ տարին, հատկապես եթե խախտումներ չեն եղել կամ վերացրել են, չեն կրկնվում, այլապես կստացվի, որ չենք թողնում աշխատել ու ամեն տարի անհանգստացնում ենք:

Բանդիվան Կաթ ՍՊԸ դեռևս դեկտեմբերին ընդգրկվել է մեր ստուգումների ծրագրում: Ստուգման ժամկետը՝ երրորդ եռամսյակ: կասեցվել են պանրի և մսամթերքի արտադրամասերի գործունեությունը: Այս ընկերության ևս մեկ կաթնամթերքի արտադրամաս՝ կաթ-մածուն-թթվասեր-կաթնաշոռ արտադրող, գտնվում է Երևանում և շարունակում է գործել: Այս արտադրամասում 2017-ի ստուգուման արդյունքները եղել են դրական, սանիտարահիգիենիկ նորմերի և այլ խախտումներ չեն հայտնաբերվել: նախատեսված է նաև հիմա՝ մինչև երրորդ եռամսյակի ավարտը:

Կարծում եմ հասկանում եք, որ բազմաթիվ այլ ըներություններում էլ արձանագրված դրական արդյունքները չեն հրապարակվում, քանի որ դա կդիտվի որպես գովազդ, ինչը պետական վերահսկող կառույցն իրեն թույլ տալ չի կարող: Իսկ խախտումները ոչ միայն կարող ենք, այլև ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ, ինչը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ:

Համաձայն ՙՙՍննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին՚՚ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն` ծառայողական պարտականությունները կատարելիս ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և գործին վերաբերող այլ նյութեր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի (կազմակերպության) մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ։

Վարչական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները։ Դե իսկ ՙՙՏեսչական մարմինների մասին՚՚ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը իր գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերված էական վտանգների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին` անձանց, հասարակության և շրջակա միջավայրի անվտանգությունը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց և պետության շահերը պաշտպանելու նպատակով:

Ու կրկնվեմ. ստուգումների ծրագրից դուրս այլ ընկերություն կարող ենք մտնել ՄԻԱՅՆ ԲՈՂՈՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: Այդ է պատճառը, որ անընդհատ խնդրում-հորդորում ենք՝ կապի ցանկացած միջոցով՝ հեռախոս՝ թեժ գիծ՝ 010206040 կամ 012906090, ՖԲ էջ՝ այ սա , էլ. հասցե՝ [email protected], [email protected], փոստով կամ անձամբ՝ հասցեն՝ Կոմիտաս 49/2, տեղեկացնել մեզ այն խախտումների մասին, որոնց հանդիպում եք հանրային սննդի կետերում, սննդամթերքի արտադրություններում կամ սննդի իրացման ցանցում: Կարող եք գրել-զանգել անձամբ ինձ՝ մեսինջերով, sms-ով, հեռախոսով՝ 0120404045… ինչով հարմար է:Միայն շնորհակալ կլինենք: