«Հայանպաստ» պատրանքներ չպետք է ունենանք նաև հյուսիսից. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի ռուսական վարկածը հուշում է, որ Փաշինյանի արտաքին քաղաքականության վեկտորը կրկին փոխվում է՝ խաղաղության օրակարգը տեղափոխելով ռուսական դաշտ:

Կանխատեսելի էր, դեռ մի երկու շաբաթ առաջ գրել էի, որ Փաշինյանի «ռոմանտիկ» պատրանքները բախվել են Արևմուտքի սառը պրագմատիզմին:

Իհարկե, «հայանպաստ» պատրանքներ չպետք է ունենանք նաև հյուսիսից. առհասարակ՝ պատրանքներ ունենալը վտանգավոր է պարտված երկրի համար»: