Ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով

Դեկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 6-ին, 9-ի ցերեկը,10-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, դեկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով, ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևանում՝ դեկտեմբերի 7-ի և 10-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 6-ին, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև, գիշերը և առավոտյան՝ մառախուղ։