Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն անդրադարձել է ԱԺ–ում տեղի ունեցած ծեծկռտուքին եւ դրան հաջորդած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Խաժակյանը գրում է.
«Վարչապետի ելույթը գալիս է փաստելու, որ Հայաստանում հաստատվել է անպատժելի բռնության մշակույթ, որը փոխարինել է քաղաքական բանավեճը:
Վարչապետի ելույթը փաստում է, որ իր ընկալումները ոչնչով չեն տարբերվում Շմայսի ընկալումներից: Իր ելույթը փաստում է, որ իր արժեհամակարգը չի՛ տարբերվում Մարուքյանին թիկունքից հարվածած պատգամավորների արժեհամակարգից:
Այս իշխանությունները քաղաքական մշակույթին հասցրած վնասներից բացի հասցրել են ամենամեծ վնասը` բարոյական վնաս` արժեզրկելով ինստիտուտները:
#ԳյադաներիԺամանակներ են և դա կավարտվի այս իշխանության հեռանալով»: