Իմ Քայլը բարեգործական հիմնադրամը ձմեռային վերմակներ է ուղարկում Արցախում տարհանված քաղաքացիներին

Իմ Քայլը բարեգործական հիմնադրամի միջոցներով նախորդ տարվա նոյեմբերի 20-ից արդեն ավելի քան 25 հազար ձմեռային վերմակներ են ուղարկվել Արցախ:

Վերմակները տրվում են Արցախի Հանրապետությունում գտնվող տարհանված քաղաքացիներին Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջոցով:

Վերմակների նոր խմբաքանակի մատակարարումը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում են Հիմնադրամից։