Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց

Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց
Արթուր Վանեցյանը ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց

Այս մասին այսօր ՀՖՖ հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը.

«Երբ ես ընտրվեցի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ես դեռ այդ ժամանակ հայտարարեցի, որ երկար ժամանակով չեմ եկել այս պաշտոնին։ Ես ասացի, որ ես և գործկոմի անդամները եկել ենք այս կառույց մեկ նպատակով՝ առողջացնել կառույցը և զբաղվել ֆուտբոլի առողջացմամբ։ Եվ այս գործընթացը դրա տրամաբանական ավարտն է։ Դեկտեմբերի 23-ին մենք կունենանք նոր նիստ և կունենանք ՀՖՖ նոր նախագահ»։

Աղբյուրը՝ Factor.am