ՀՀ ԶՈւ սպայի մոլորվելու դեպքով ծառայողական քննություն կանցկացվի․ ՀՀ ՊՆ

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի:

Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ…

Posted by Shushan Stepanyan on Monday, August 24, 2020