Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերը` Empire State Building-ը՝ հայակերտ․ տեսանյութ

«Երբ ես 1975 թվականին հասա ԱՄՆ ընդամենը 25 դոլլար ունեի: Այն տվեցի տաքսու վարորդին , որ իմ բարեկամի տուն ինձ հասցնի»:Տարիներ անց պատմում է արդեն Նյու Յորքի ամենհայտնի մոդելավորող-ճարտարապետ Րիչըրտ Տիգրան Թնկրեանը:

Վերջերս նրա մոդելավորած՝ աշխարհում հայտնի շատ շենքերի ցանկին ավելացել է նաև Մանհեթթենի ամենահայտնի երկնաքերը`Empire State Building -ը:

Երկնաքերի 90-ամյակին նվիրված ցուցադրության համար նյույորքահայ մոդելավորողը ստեղծել իրականից միայն չափերով տարբերվող տարբերակը, հայտնում է Ամերիկայի ձայնը։