Օդի ջերմաստիճանի նվազման կանխատեսումը վերաբերում է միայն գիշերային ժամերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պարզաբանումը․

«Առաջիկա օրերին ջերմաստիճանի նվազման վերաբերյալ կանխատեսումը վերաբերվում է միայն գիշերային ժամերին։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանի նվազում առաջիկա 5 օրերին չի կանխատեսվում։

Ցերեկները սպասվում է այնպիսի ջերմային ֆոն, ինչպիսին այսօր էր»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնել էին, որ հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերն Արարատյան դաշտում` հատկապես Արմավիրում, օդում կանխատեսվում է մինչև -1, հողի մակերևույթին` -3․․-4 աստիճան ցուրտ։