Երևանը կհամալրվի 12-մետրանոց 87 ավտոբուսներով.քաղաքապետ

Երևանը շուտով կհամալրվի 87 հատ 12 մետրանոց նոր ավտոբուսներով:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի տրանսպորտային համակարգի համալիր բարեփոխմանը: Երևանը շուտով կհամալրվի նաև 87 հատ նոր 12 մետրանոց ավտոբուսներով, որոնք մասն են կազմելու նոր երթուղային ցանցի: Դրանք ձեռք են բերվել Կառավարության աջակցությամբ»,- գրել է քաղաքապետ Սարգսյանը: