Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգներով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում

Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգներով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում
Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգներով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց) օգոստոսի 10-12-ը հյուրախաղերով հանդես կգա ՀՀ Տավուշի մարզում: 

Համերգները տեղի կունենան օգոստոսի 10-ին` ժամը 20:00-ին, Բերդ քաղաքում, «Մեղրի և հատապտուղների» փառատոնի շրջանակում: Օգոստոսի 11-ին, Իջևանի զորամասում՝ զինվորական անձնակազմի համար: Օգոստոսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Նոյեմբերյանի մշակույթի տանը: Օգոստոսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Հաղարծին վանական համալիրի բակում՝ «Հաղարծնի շաբաթ» փառատոնի շրջանակում: 

Ջազ նվագախումբը մարզային համերգների ընթացքում կկատարի սիրված դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ: 

Մենակատարներ՝ Կարինա Մելիքյան (վոկալ), Սոնա Վարպետյան (վոկալ), Գեորգի Բունեաթյան (վոկալ), Ավագ Մարգարյան (բլուլ զուռնա): 

Մարզային հյուրախաղերի ընթացքում կայանալիք բոլոր համերգների մուտքն ազատ է: 

Հայաստանի պետական ջազ նվագախումբը տարիներ շարունակ իրականացրել է մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն և բազմաթիվ շրջագայություններով հանդես է եկել մարզերում. մարզային հանդիսատեսը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը մասնակցելու և ընդգրկվելու ջազ նախագծերում։ Շրջագայությունները միտված են նաև ջազ երաժշտության ունկնդիրների ավելացմանը։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։