ՄԻԵԴ որոշումն ու Սիմոնյանի պատասխանը Մարուքյանին

ՄԻԵԴ որոշումն ու Սիմոնյանի պատասխանը Մարուքյանին
ՄԻԵԴ որոշումն ու Սիմոնյանի պատասխանը Մարուքյանին

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ 7-րդ գումարման 1-ին նստաշրջանում ելույթների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Էդմոն Մարուքյանի՝ մարդու իրավունքների խախտման մասին ելույթին, հակադարձեց վերջինիս՝ հռետորական հարց հնչեցելով․ «Պարոն Մարուքյան, ի՞նչ է կատարվում, ինչ-որ խնդի՞ր կա, մարդու իրավունքներից եք խոսում, բայց նայեք թե ում եք ասում»։

Սիմոնյանը, ի պատասխան Մարուքյանի, նաև մատնանշեց իրավապաշտպան Նարինե Թուխիկյանին և լրագրողներ Սիսակ Գաբրիելյանին ու Թագուհի Թովմասյանին՝ «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների, ովքեր հայտնի են իրենց իրավապաշտպան գործունեությամբ։

Ալեն Սիմոնյանի խոսքից, ըստ այդմ, դժվար չէր հասկանալ, որ վերջինս ցանկանում է ցույց տալ, որ գործող իշխանությունների ժամանակ բացառվում է մարդու իրավունքների ոտնահարման որևէ դեպք։

Սակայն ճակատագրի հեգնանքով հենց երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունից հաղորդեցին, որ ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով համապատասխան բուժօգնություն ապահովել Սամվել Մայրապետյանի համար՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այն է՝ թույլ տալ Մայրապետյանին մեկնել Գերմանիա բուժվելու։

Մինչ այս, չնայած Մայրապետյանին վերադարձվել էր անձնագիրը, սակայն նրան թույլ չէին տվել բուժման նպատակով մեկնել Հայաստանից, ինչն էլ հիմք էր հանդիսացել վերջինիս փաստաբանական խմբին գանգատ ներկայացնելու ՄԻԵԴ։

Ըստ այդմ, ստացվում է, որ Ալեն Սիմոնյանի հակադարձումն Էդմոն Մարուքյանին անհիմն էր, քանի որ հենց նույն օրը կայացվեց Հայաստանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ՄԻԵԴ որոշում։

www.Fip.am