Վաղը վարչապետի ընտրության հարցով ԱԺ նիստ կգումարվի

Վաղը վարչապետի ընտրության հարցով ԱԺ նիստ կգումարվի
Վաղը վարչապետի ընտրության հարցով ԱԺ նիստ կգումարվի

Արա Բաբլոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Նրա առաջադրումը, սակայն, ձեւական բնույթ ունի եւ նպատակը չընտրվելն է:

Եթե վաղն էլ՝ այսինքն, երկրորդ անգամ, ԱԺ-ն նրան չընտրի վարչապետ, ԱԺ-ն իրավունքի ուժով կարձակվի:

Առաջին անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրել հոկտեմբերի 24-ին: Այն ժամանակ էլ առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն էր: