Լիտվայում ՀՀ դեսպանն առցանց հանդիպում է ունեցել ԵԽ-ում Հայաստանի հարցով զեկուցող Մարինա Կալյուրանդի հետ

Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիում է ունեցել Եվրոպայի խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերութունների պատվիրակության նախագահ, Եվրոպայի խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող, Էստոնիայի նախկին ԱԳ նախարար Մարինա Կալյուրանդի հետ։

Դեսպան Մկրտչյանը, կարևորելով Մ․ Կալյուրանդի և իր երկու գործընկերների կողմից արված հայտարարությունը, նշել է, որ չնայած միջազգային հանրության տարբեր դերակատարների հորդորներին՝ հայ գերիների հարցը դեռ վերջնական լուծում չի ստանում և Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է կատարել իր վրա վերցված պատրավորությունները։

Դեսպանը շեշտել է նաև, որ այս հարցում անհրաժեշտ է սկզբունքային և հետևողական մոտեցում միջազգային հանրության կողմից։

 Խոսելով Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության անհրաժեշտության մասին՝ Մարինա Կալյուրանդը նշել է, որ իր դիրքորոշումը հակամարտության լուծման շրջանակի և կարգավիճակի կապակցությամբ հստակ է, և համակարտության հետագա ճակատագիրը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Ողջունելով Մ․ Կալյուրանդի դիրքորոշումը՝ դեսպան Մկրտչյանն իր հերթին ներկայացրել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությանն սպառնացող վտանգները՝ վերջիններիս պաշտպանության համատեքստում կարևորելով ԵԽ պատգամավորների աջակցությունը միջազգային մասնագիտացված կառույցներին և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին: