ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան

Մարտի 24-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց դեսպանին հայ-ճապոնական հարաբերությունների ամրապմդման մեջ ունեցած ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան իր հետագա գործունեության մեջ:

Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։