Իրանը Հայաստանի բարեկամն է․ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի օրվա առթիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Իրանին Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սիմոնյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով․ «Իրանը մեր հազարամյա հարևանն է, Իրանը Հայաստանի բարեկամն է։ Այդպես եղել է, կա և կլինի»։