ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

Օգոստոսի 23-ին, ժամը 17.40-ի շրջանում Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում՝  Զավետնի գյուղի մոտ ավտովթար է տեղի ունեցել: Միմյանց են բախվել Nissan Qashqai քրոսովերն ու Opel Zafira մինիվենը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից մանրամասներ են հայտնում այս վթարից. մասնավորապես, վթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները: Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: