Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել

Արցախում հոկտեմբերի 2-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։

Ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր:

«Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13360 քաղաքացու հետազոտություն, որից 1161-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորել է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար, և տեղեկացրել, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Ըստ աղբյուրի՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։