Դուբայ-Երևան չարտերային թռիչք կիրականացվի հուլիսի 15-ին

«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 15-ին իրականացնելու է Դուբայ-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանությունը։

ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տոմսերի ձեռքբերման և այլ մանրամասների վերաբերյալ մոտակա երկու օրերի ընթացքում լրացուցիչ կտեղեկացնի։