ՌԴ-ն դադարեցնում է թուրքական մանդարինի ներմուծումը

Ռոսպոտրեբնադզորը հոկտեմբերի 29-ից կդադարեցնի թուրքական մանդարինի ներմուծումը՝ դրանցում պարունակվող վնասակար նյութերի պատճառով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ մանդարիններում հայտնաբերվել են քլորպիրիֆոս թունաքիմիկատի մնացորդային քանակություններ, որոնց կոնցենտրացիան գերազանցում է առավելագույն թույլատրելի մակարդակը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ այս քայլը նախատեսված է կանխելու վարակի տարածումը, և որ իրավիճակը գտնվում է ծառայության վերահսկողության տակ։