Օսման Քավալան արդարացվելուց հետո կրկին ձերբակալվել է. Civilnet.am

Civilnet.am – Փետրվարի 19-ին Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալության օրդեր է արձակել իրավապաշտպան, հասարակական գործիչ Օսման Քավալայի նկատմամբ, որն ավելի վաղ Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանի կողմից արդարացվել էր Գեզիի ցույցերի գործով։

Օրդերն արձակվել է 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փոձի գործով ընթացող հետաքննության շրջանակում։

Թուրքական Bianet կայքը մեջբերում է դատախազության հաղորդագրությունը, որում ասված է, որ դատախազությունը բողոքարկել է դատարանի որոշումը։ 

«Ազատություն Օսման Քավալային» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ոստիկանությունում Քավալայի պահման ժամկետը 24 ժամ է, որից հետո նա կտեղափոխվի Չաղլայան դատարան։