ՀՀ տարածքի անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, գոյություն ունեցողները չեն բավարարում. Սիմոնյան

Հայաստանի տարածքի անվտանգությունն ապահովելու համար իշխանությունները փորձելու են բոլոր միջոցները, քանի որ գոյություն ունեցող միջոցները չեն բավարարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Հայաստան այցի համատեքստում կարելի՞ է ասել, որ դեպի Արևմուտք վեկտորի փոփոխություն է կատարվում՝ Սիմոնյանն ասաց, որ վեկտորի հարց չկա, կա անվտանգության ապահովման հարց:

«Մենք ՀՀ տարածքային անվտանգությունն ապահովելու համար բոլոր միջոցները փորձելու ենք, որովհետև գոյություն ունեցող միջոցները մեզ չեն բավարարում»,-ասաց Սիմոնյանը: