Փողերի լվացում` քաղաքական ենթատեքստով. Վարդան Օսկանյանի հարցը բարձրացվելու է ԵԽԽՎ-ում

Փողերի լվացում` քաղաքական ենթատեքստով. Վարդան Օսկանյանի հարցը բարձրացվելու է ԵԽԽՎ-ում
Փողերի լվացում` քաղաքական ենթատեքստով. Վարդան Օսկանյանի հարցը բարձրացվելու է ԵԽԽՎ-ում

Քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր ներկայացրեց ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու վերաբերյալ:
Մինչ դատախազը պատգամավորներին ներկայացնում էր միջնորդագիրը, ժամը 11-ից, ԱԺ դարպասների մոտ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի` տարբեր ցուցապաստառներով հավաքվել էին  «Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները, գործով հետաքրքրված բազմաթիվ քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացվածեկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: Ի պատասխան` Օսկանյանն հայտարարել է, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Վարդան Օսկանյանի կողմից «փողերի լվացման» գործով որպես մեղադրյալ ընդգրկելու գլխավոր դատախազի միջնորդագրի մասին հարցը կբարձրացվի նաև ԵԽԽՎ–ում։ Այս մասին այսօր հայտարարել է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով ԵԽԽՎ է մեկնելու վաղը՝ հոկտեմբերի 2-ին:

Զոհրաբյանը հայտարարել է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը որևէ իրավական հինմավորում չունի: «Կոալիցիա չկազմելուց հետո և ընդհանրապես մեր կուսակցության վերջին համագումարից սկսած, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պարբերաբար նման գործընթացներ տեղի են ունենում, և ակնհայտ է, որ սա Օսկանյան անձի դեմ ուղղված չէ, այլ ուղղված է Օսկանյանի՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առանցքային դեմքերից մեկի։ Այս ամենն իր մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ»,- ըստ «Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնություն հաղորդագրության, ասել է նա:

Օսկանյանի գործն արդեն իսկ մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային լրատվամիջոցներում ու կառույցներում: Քաղաքական հետապնդման եւ նախկին արտգործնախարարի դեմ ծավալվող իրադարձություններին անդրադարձել է հեղինակավոր The Washington Post-ը, ինչպես նաեւ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը:

«Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետապնդումն ակնհայտորեն քաղաքական բնույթ ունի ,-Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական հետապնդման առթիվ հայտարարություն է տարածել հայտնի երգահան եւ երգիչ Սերժ Թանգյանը,-Մենք պետք է միահամուռ հաղթահարենք խորհրդային շրջանից ժառանգած տնտեսությունն ու քաղաքականությունը վերահսկելու անհեռատես այս քաղաքականությունը և մեր քաղաքացիներին ընձեռենք դարերի ընթացքում վաստակած կամաարտահայտության ազատությունը»:

«Վարդան Օսկանյանին հալածելը պախարակելի և քաղաքական դրդապատճառներ ունեցող արարք է, որը չափազանց վտանգավոր է երկրի առողջության համար:

Հայաստանի գլխավոր դատախազին ես հորդորում եմ լրջորեն հաշվի առնել Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու և շինծու մեղադրանքներով դատապարտելու հետևանքները: Այս գործողությանը մեծագույն մտահոգությամբ հետևում են բոլոր այն մարդիկ, ովքեր մտահոգված են խոսքի ազատությամբ իրապես ժողովրդակավարական և ժամանակակից երկրում»,-իր հայտարարության մեջ աջակցություն հայտնելով Օսկանյանին, ասել է աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

© Medialab.am