Քրգործ՝ ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ. Որսացել են կարմիր գրքում գրանցված 3 մարգահավ, սահմանված քանակից ավելի լոր

Քրգործ՝ ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ. Որսացել են կարմիր գրքում գրանցված  3 մարգահավ, սահմանված քանակից ավելի լոր
Քրգործ՝ ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ. Որսացել են կարմիր գրքում գրանցված 3 մարգահավ, սահմանված քանակից ավելի լոր

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ ապօրինի որս կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ 2018թ. սեպտեմբերի 15-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարված ստուգայցի ընթացքում արձանագրվել է ապօրինի որս կատարելու դեպք:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ Արարատի մարզի երեք բնակիչներ Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի վարչական տարածքում առերևույթ իրականացրել են ապօրինի որս: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձինք որսացել են ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված թվով 3 մարգահավ, որոնց որսն ամբողջովին արգելված է: Բացի այդ, որսացել են նաև սահմանված քանակից ավելի լոր տեսակի թռչուն՝ պետությանը պատճառելով 316 000 ՀՀ դրամի վնաս:

Փաստի առթիվ 2018թ. հոկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով: Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: