Այգում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի մոտակայքում այգի է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳԱԼՍ» ընկերության մոտակայքում գտնվող այգում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է 8000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել` մոտ 300 պտղատու ծառ։

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: