Հայաստանի առողջապահության նախարարը կասկածում է Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության հարցում․ «Ազատություն-Վրաստան»

Հեղինակ MediaLab

Այսօր Հանրային խորհրդի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունները՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված վիճակի մասին տարածվել են նաև վրացական աղբյուրներում։

«Հայաստանի առողջապահության նախարարը կասկածում է Վրաստանում կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության հարցում», -գրել է Վրաստանում գործող Ազատություն ռադիոկայանը։

«Վրաստանից Հայաստան եկող վարորդները, մեծ մասամբ, վարակակիրներ են, հետևաբար արդյոք վստահելի է տեղեկությունը, որ Վրաստանում կորոնավիրուսի օրական 1-2 դեպք է գրանցվում»- ըստ աղբյուրի, ասել է Թորոսյանը։

Բացի այդ, ըստ աղբյուրի, Թորոսյանը նշել է, որ Վրաստանում կորոնավիրուսի թեստերը ցածր վստահելիություն ունեն։