Մաշված ջինսերն իրենց արտադրության ընթացքում արդեն հարյուրավոր կյանքեր են խլել և հաշմել հազարավոր մարդկանց:
Իսպանիայում Zara, H&M, Levi’s, Diesel և Lee ապրանքանիշերի ցանկացած խանութում դեռ շարունակվում է «մաշված ջինսերի» վաճառքը, բայց դրանց «օգտագործված» տեսքը ստացվում է վտանգավոր sandblasting տեխնոլոգիայի շնորհիվ: Sandblasting-ի ժամանակ ջինսի վրա են ուղղում ավազի և ջրի շիթ՝ որոշակի ճնշման տակ:
Այս մեթոդն արգելվել էր Եվրոպայում 1966 թվականին, բայց այն շարունակում էին կիրառվել բավական երկար ժամանակ, մինչև Ասիական երկրներ փոխադրվելը, որտեղ մարդկանց առողջության մասին չեն մտահոգվում, քանի որ չկա համապատասխան օրինագիծ: Նման աշխատանքի արդյունքում առաջացող ամենատարածված հիվանդությունը թոքերի հիվանդությունն ու սիլիկոզն է:
© Medialab.am