Մինչև հունիսի 24-ը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 19-24-ն առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի առանձին հատվածներում հունիսի 19-ի, 20-ի, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ 21-ին, 23-24-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։