Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. Տեսանյութ

Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. Տեսանյութ
Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. Տեսանյութ

Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն, տեղեկացում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: