Փաշինյանն ապրիլին կայցելի ՌԴ

Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ապրիլին նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտին 10-ին Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետը հայտնեց, որ  այդ այցի նախապատրաստական փուլում են։

«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»,- ասաց վարչապետը։