ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն:
Ինչպես Պաշտպանության նախարարությունից, կենտրոնում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Կանզասի միջեւ փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։