Կոտայքի մարզում BMW-ն մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց.Shamshyan

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ  Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Այդ օրը՝ժամը 18:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Քարվանսարա»-ի դիմաց, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչներ,  63-ամյա   Գագիկ Սահակյանի  վարած ЗИЛ մակնիշի և 53-ամյա  Լևոն Սայադյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:   

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու նրա ուղևոր, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Կարեն Սայադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները հայր ու որդի են: