«Մենք չպետք է տրվենք թշնամու հայտարարություններին, պետք է հասկանանք, որ այդ նկրտումների, հոխորտանքների դեմ պայքարելու միակ ճանապարհն ուժեղանալն է»․ Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրել է․

«Մենք չպետք է տրվենք թշնամու հայտարարություններին, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ այդ նկրտումների, հոխորտանքների դեմ պայքարելու միակ ճանապարհն ուժեղանալն է՝ տնտեսությամբ, անվտանգային համակարգով ու կրթությամբ։ Մեր թշնամու երազանքին դիմագրավելու համար, մենք պետք է ունենանք մեր երազանքը, և այդ երազանքն իրականացնելու համար մենք պետք է ուժեղանանք ամեն օր:

Աշխատանքն է , որը ստեղծելու է արժեք, որով մենք ուժեղացնելու, պահելու և հզորացնելու ենք մեր երկիրը, ստեղծելու ենք այն պետությունը, որը ոչ միայն մենք ենք երազում, այլև մեր նախնիներ են երազել, որին արժանի են մեր սերունդները:

Իմ առաջին պարտականությունը` որպես Տավուշի մարզպետ, Տավուշի մարզն ու Տավուշի սահմաններն ուժեղացնելն է: Դրան են ուղղված բոլոր այն աշխատանքները, որոնք իրականացվում են»