Երևանի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 20-ին, ժամը 12:27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 11 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Փրկարարները դեպքի վայրում  իրականացրել են տարհանման միջոցառումներ. 7 քաղաքացու տարհանել են: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:11-ին:

Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: