Հայաստանի և Արցախի միջև բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում. ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է արցախցի գործընկերներին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես նաեւ՝ օրեր առաջ ՌԴ կատարած այցի մանրամասները:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստանի եւ Արցախի միջեւ բարձր մակարդակի շփումները երբեք չեն դադարում:

Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: