Բայդենը ՌԴ-ին սպառնացել է զորք ուղարկել Արևելյան Եվրոպա.Factor

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի լրացուցիչ ուժեր կուղարկի Արևելաեվրոպական երկրներ, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ռիա Նովոստին»։ Նշվում է, որ Ամերիկայի առաջնորդի պնդմամբ՝ ինքը Պուտինին հստակ հասկացրել է, թե որքան աղետալի կարող են հետևանքները լինել Ռուսաստանի տնտեսության համար, եթե դա տեղի ունենա։ «Նրանք սարսափելի գին կվճարեն, եթե դա տեղի ունենա»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ըստ Բայդենի՝ դա կփոխի նաև մյուսների վերաբերմունքը ՌԴ նկատմամբ։ Մինչ այս ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ իրենք չեն պլանավորում հարձակում Ուկրաինայի վրա, մինչև ուկրաինական կողմը ոչ մեկ անգամ էր հայտնել հարձակման սպառնալիքի մասին։

Հիշեցնենք՝ Պուտինն ու Բայդենն օրեր առաջ քննարկում էին ունեցել տեսակապի միջոցով, որոնց հիմնական թեմաներից մեկն Ուկրաինան էր։