Կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին բացել Լաչինի միջանցքը. ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Միացյալ Նահանգները շարունակում է անհանգստանալ, որ Լաչինի միջանցքն արգելափակված է ավելի քան երեք շաբաթ՝ ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ։ 

Շնորհակալություն ենք հայտնում ԿԽՄԿ-ին այս ընթացքում կարևոր օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անհապաղ վերականգնել մուտքը»: