Հակառակորդը վերադարձրել է Կոռնիձորի բնակչի 106 գլուխ ոչխարը

Տեղ համայնքապետարանից տեղեկացնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող 106 գլուխ ոչխարները:

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ Ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել. բացառապես ապատեղեկատվություն է:

Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ:  

Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով»,- ասված է հաղորդագրությունում։