Սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

 Սոցփաթեթի հատկացման կարգում իրականացված լայնածավալ փոփոխությունների շրջանակում՝ 2021 թվականի դեկտեմբերի 13-ից սոցփաթեթի շահառուն կարող է օգտվել նաև թերապևտիկ և վիրաբուժական ստոմատոլոգիական ծառայություններից, այդ թվում՝

✅ ատամի կարիեսի կամ նրա բարդությունների բուժում, այդ թվում` պլոմբավորումը լուսակարծրացող ստանդարտ պլոմբանյութով,
✅ ատամնաքարերի մաքրում (տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ),
✅ ատամի հեռացում` ըստ ցուցումների,
✅ սուր ատամնացավով և թարախային պրոցեսով ուղեկցված։

Սոցփաթեթի շրջանակում ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում մատուցող առողջապահական կազմակերպությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3F830BY