Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը» անժամկետ դադարեցնում է իր աշխատանքը

Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» անժամկետ դադարեցնում է իր աշխատանքը ։

Պատկերասրահից հայտնում են, որ պատճառը շուրջ մեկ շաբաթ տևող պատկերսրահի անձնակազմի կողմից վերհանված խնդիրների լուծումների նկատմամբ անտարբերությունն է։

«Մենք հորդորում ենք Գյումրու բոլոր պետական և ոչ պետական կառույցներին այս ծանր և օրհասական ժամերին կանգնել Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» ողջ անձնակազմի կողքին՝ առաջացած լուրջ խնդիրների լուծման համար»։