Արշալույս գյուղում «VAZ-2106» մակնիշի մեքենա է այրվել

Մարտի 22-ին, ժամը 20:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի 17-րդ փողոցում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։09-ին, մարել՝ 21։14-ին։ Այրվել է «VAZ-2106» ավտոմեքենան: