ԱՄՆ-ից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտնից Երևան թռիչքն է

Միացյալ Նահանգներից «Qatar Airways»-ի ամենաէժան չվերթը Վաշինգոտից Երևան թռիչքն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Business Insider»-ը: «Qatar Airways»-ը ներկայացրել է ամրագրումների իր նոր քաղաքականությունը՝ նպատակ ունենալով վստահություն ներշնչել ճանապարհորդողներին, որոնք գրեթե 2 ամիս կարանտինի մեջ են եղել: Ավիաընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ հաճախորդները թռիչքների՝ արդեն կատարած ամրագրումներում կարող են անվճար կատարել անսահմանափակ փոփոխություններ:

Օրվա, ուղղության, մեկնման՝ ելքի վայրի փոփոխությունները կարելի է անվճար կատարել, եթե ամրագրումներն արվեն մինչև սեպտեմբերի 30-ը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։