Բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանություն բերման է ենթարկվել 101 քաղաքացի

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով դեկտեմբերի 11-ին Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 101 քաղաքացի։ Այդ մասին տեղեկացնում են ոստիկանությունից։